Նունիսկ քաղաքականությունից դուրս Գագիկ Ծառուկյանի գործունեությունից ոմանք «աբիժնիկ» են մնում

gagik-tzarukyanԱյսօր «ճ կլասի» կայքերից մեկում երևակայության ժանրից մի հոդված է հրատարակվել, որի մեջ հեղինակը իբր թե հղում անելով «մեդիա-փորձագիտական շրջանակներում» իրարանցումներին՝ գրել է, թե քննարկվում է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը:

Ի լուր բոլորի, և հատկապես «արդարությամբ» առաջնորդվող, բայց շաբաթ, կիրակի օրերին «զակազով գործ կպցնող» գրչակների կարելի է ևս մեկ անգամ փաստել, որ ի տարբերություն շատ ու շատ այլ գործիչների՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն մտնելը և քաղաքականությունից դուրս գալը կապված է միայն ու միայն ժողովրդի շահի հետ:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործությամբ է զբաղվել դեռևս մինչ քաղաքականություն մտնելը դա բոլորին է պարզ, ինչ կապված է նրա քաղաքականությունից դուրս գալուն, ապա նրա քաղաքականությունից դուրս գալը շահերից բացի իր մեջ ուներ նաև այլ խնդիրներ: Գագիկ Ծառուկյանը դուրս գալով քաղաքականությունից՝ խուսափեց հնարավոր արյունահեղությունից այդպիսով ապահովարգելով մեր ժողովրդին հնարավոր մարդկային կորստից, անկախ նրանից թե որ ճամբարից կլինեին այդ կորուստները:
Սա թերևս հարգանքի արժանի քայլ է, որը ամեն օր և ամեն տեղ չէ, որ կտեսնենք:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հետ գալուն, ապա իր հայտարարության մեջ շատ պարզ և հասկանալի լեզվով ասել է, որ քաղաքականության թեման իր համար այլևս փակ է, իսկ նմանատիպ «լրատվավերլուծակեղծարարական» կայքերը իրենց գրչակների հետ միասին թող ևս մեկ անգամ հասկանան, որ ի տարբերություն իրենց «զակազչիկների»՝ Գագիկ Ծառուկյանը անձամբ է կայացնում իր որոշումները:

Հ.Գ.1. Գագիկ Ծառուկյանի վարկանիշն այսօր բարձր է քան երբևէ, քանի որ իր այսօրվա գործունեությամբ նա հասարակությանը և բոլոր զազրախոսներին ևս մեկ անգամ ապացուցել է, որ նրա գործունեությունները չունեին քաղաքական ենթատեքստեր և շահադիտական նպատակ, այլապես հակառակ դեպքում դրանք Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուն պես կդադարեին իրականացվել:
Հ.Գ.2.Նմանօրինակ անհեթեթություններ պատվիրողներին և հետևաբար իրենց կատարածուներին լավագույնս կբնորոշի մաեստրո Գալուստ Գրիգորիչի հայտնի միտքը.«Ձեր մերկությունը վաղուց ենք տեսել, բայց չենք գրգռվել»:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 195 անգամ
 


Այս թեմայով