«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ստուգումներ են

gaxut2«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀգլխավոր դատախազությունն արդեն մի քանի օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստուգումներ է իրականացնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ամենամյա հերթական ստուգումը նախորդ տարիներից, սակայն, էապես տարբերվում է:

Ավանդաբար այդ ստուգումները ձեւական բնույթ են կրել: Բայց այս անգամ դատախազության ներկայացուցիչները առավել քան մանրակրկիտ են ամեն ինչ ուսումնասիրում, պարբերաբար զրուցում են դատապարտյալների հետ՝ նրանց բողոքները եւ դժգոհությունները լսելու համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեակատարողական վարչությունում այս օրերին փորձում են հասկանալ՝ արդյոք դատախազության նմանօրինակ մոտեցումն ուղղված է ՀՀ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի դե՞մ, թե՞ թիրախում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով