«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան է եղել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ մեղադրվողը

 Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 16։00-ի սահմաններում Նուբարաշենի բանտի թիվ 008 խցում հագուստի կապիչ թելով մահճակալից կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ` 80-ամյա Բախշի Երիցյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով` 2015 թ. հունվարի 31-ին Երևանի բնակարաններից մեկում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու համար:

 


Այս թեմայով