«Նուբարաշեն» ՔԿՀ-ի զոն նայողին տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ»

նուբարաշեն«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պատերազմ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներին»:

Թերթի տեղեկություններով նախօրեին ՀՀ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զոն նայողներից մեկին տեղափոխել են պատժախուց:

Այս փաստը ՔԿՀ-ում լուրջ աղմուկի պատճառ է դարձել և չի բացառվում, որ առաջիկայում ՔԿՀ-ում նոր բախում տեղի ունենա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 287 անգամ
 


Այս թեմայով