Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման խնդրի լուծման նախագիծ

Սույն թվականի նոյեմբերի 9-ին Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի նիստերի դահլիճում կայացել է «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ առաջին հանրային քննարկումը(համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, 21.06.2014թ. Հ0-110-Ն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման): Քննարկման նպատակն էր ազդակիր համայնքի բնակիչներին, թաղապետարանի պատասխանատու բաժիններին՝ մասնավորապես բնապահպանական, ճարտարապետական և կոմունալ, ինչպես նաև խնդրով մտահոգ հանրությանըներկայացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման խնդրի լուծման նախագիծը:

Սույն նախագիծը առաջին բաղադրիչն է ՄԱԶԾ/ԳԷՀ «Ժամկետանցպեստիցիդներիպաշարներիոչնչացումևկայունօրգանականաղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտվածտարածքներիաղտազերծում` քիմիկատներիանվտանգկառավարմանմիջոցառումներիշրջանակներում» ծրագրով նախատեսված համալիր գործողությունների շարքում:

Նիստի ընթացքում ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, ընդգծելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման կարևորությունը բնապահպանական, առողջապահական և սոցիալական տեսանկյունից,նշել է.«Այս կարևոր բնապահպանական խնդրի լուծման շուրջ համախմբվել են տեղական ինքնակառավարման, հանրապետական և միջազգային մի շարք կառույցներ՝ նպատակ ունենալովպաշտպանել մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը՝ ժամկետանց պեստիցիդների պաշարների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով»:

Ծրագրի ձեռնարկող խմբի անդամ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը քննարկման ընթացքում ընդգծել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմամբ մտահոգված են և այս նախաձեռնությունը ողջունում են նաև հարակից համայնքների բնակիչները, ում հետ իրենք իրականացնում են պարբերական հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվություն տրամադրում ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Ծրագրի տեխնիկական մասի ղեկավար Վարդան Ծերունյանը ներկայացրել է բաղադրիչի տեխնիկական մանրամասները և նախատեսվող քայլերը, որոնցով պլանավորվում է իրականացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքների ապահովում, թաղված թափոնի արտափորում, տեղում փաթեթավորում, պիտակավորում և անվտանգ տեղափոխում/տարհանում՝ ոչնչացման նպատակով։Հաջորդաբար կիրականացվի տարածքի մաքրում՝ արտափորված աղտոտված հողի հետագա աղտազերծման և ցածր աղտոտվածության հողի ու շինաղբի ապահով կուտակման, և տեղում պարփակման միջոցով,ինչպես նաև տեղանքի կայունացում՝ դրենաժային համակարգի վերականգնում և համապատասխան ինժեներա-կառուցապատման միջոցառումների իրականացում:

Էրեբունի վարչական տարածքի ղեկավարության անունից փոխթաղապետ Էդգար Մկրտչյանը՝քաջատեղյակ լինելով Նուբարաշենի ԺՊ գերեզմանոցի խնդրին, իրենց աջակցությունն ու օժանդակության պատրաստակամությունն էհայտնել Երևան քաղաքի և ողջ հանրապետության համար կարևոր այս բնապահպանական խնդրի լուծման ուղղությամբ:

Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնող «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Տեր-Թորոսյանը ներկայացրել է նախագծի իրագործումից ակնկալվող էկոլոգիական և սոցիալական օգուտները, ինչպես նաև իրականացման փուլում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները, դրանց նվազեցման և մեղմման մեխանիզմները և պատասխանել համայնքի բնակիչներին մտահոգող հարցերին:ՄասնավորապեսԷդուարդ Միրաքյանին մտահոգում էր արտափորված պեստիցիդների պահպանման և տեղափոխման պայմանները կամ ոչնչացման հնարավոր ռիսկերը: Հարցին ի պատասխան՝նշվել է, որ արտափորված թունաքիմիկատները փաթեթավորվելու են ՄԱԿ-ի ստանդարտներով սահմանված հատուկ անվտանգ տարաներում, և ոչնչացվելու են արտերկրում՝ բարձր ջերմաստիճանումայրման պայմաններում։ Թափոնի  տրանսպորտայինտեղափոխումը/տարանցումը նույնպես ապահովվելու է հատուկ հերմետիկ բեռնափոխադրիչներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

«Էկոլուր» ՀԿ-ի ներկայացուցիչ Վիկտորյա Բուռնազյանի հարցին ի պատասխան, թե որտեղ է նախատեսվում տեղակայել ոչնչացման նպատակով տարհանման ենթակա փաթեթավորված թափոնը, ծրագրի պատասխանատու Գայանե Ղարագեբակյանը նշել է. «Կախված է, թե ինչ որոշում կընդունվի տարհանման նպատակով ընտրվող գործարանի/երկրի վերաբերյալ, հնարավոր էթափոնը պահեստավորելու անհրաժեշտություն չլինի։ Այսպիսի լուծման դեպքում, ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն փաթեթավորված թափոնը անմիջապես կտեղափոխվի և կտարհանվի ոչնչացման երկիր/գործարան։ Այլ տարբերակով, փաթեթավորված թափոնի ժամանակավոր պահպանման համար տեղում կկառուցվի ժամանակավոր պահպանման պահեստ, կամ կդիտարկվի առկա պահեստի այլընտրանքային վայր: Այս հարցի որոշումը այժմքննարկման/մշակման փուլում է»:

Խաչատուր Խաչատրյանը, ով Էրեբունի համայնքի բնակիչ է, քննարկման ընթացքում ընդգծել է, որ կարևորում և ողջունում է ԽՍՀՄ ժամանակ թույլ տված բնապահպանական սխալի ուղղումը. «Վաղուց պետք է ուշադրություն դարձվեր խնդրին: Հուսամ, որ մոտ ապագայում մեր երեխաները և թոռները կապրեն ավելի մաքուր և անվտանգ միջավայրում»:

Նախագծի բարեհաջող իրականացման արդյունքում հնարավոր կլինի՝

  • Ազդակիր համայնքների բնակչության առողջական ռիսկերի նվազեցում
  • Սողանքի ակտիվացման դեպքում, թափոնի և աղտոտման տարածման և Երևան քաղաքի համար մեծ ռիսկի վերացում
  • Տարածքին հարող ճանապարհների բարեկարգում և այլ ենթակառուցվածքների զարգացում
  • Շրջակա տարածքների սոցիալ-տնտեսական կարգավիճակի հնարավոր բարելավում և վարկանիշի» բարձրացում
  • Հարևանությամբ գտնվող ամառանոցային գոտու հնարավոր ակտիվացում
  • Երևանի մերձակայքում վտանգավոր նյութերի օջախի վերացում, լանդշաֆտի վերականգնում
  • Հարակից «Էրեբունի» արգելոցի վրա ազդեցության նվազեցում և գրավչության բարձացում
  • Ջրային (ստորգետնյա և մակերևութային) ռեսուրսների աղտոտվածության աստիճանի նվազեցում, հետագա աղտոտման կանխում
  • Հողերի աղտոտվածության աստիճանի նվազեցում
  • Կենդանական և բուսական աշխարհի վերականգնում:

Իրականացվող նախագծի վերաբերալ ազդակիր համայնքի բնակչության շարունակական պատշաճ իրազեկման ապահովման և նախագծի ընթացիկ մանրամասներին ծանոթացնելու նպատակով թաղապետարանի ընդհանուր բաժնում տեղադրվել ենտեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև կշարունակվեն իրազեկող այցելություններըԵրևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքի Մուշավան և հարևան Ողջաբերդ և Գեղադիր համայնքներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն` Հայաստանը պարտավոր է մինչև 2025թ. ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, մասնավորապես՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում տեղադրված և հանրապետության այլ վայրերում պահպանված կայուն օրգանական նյութեր պարունակող վտանգավոր թափոնները:

 


Այս թեմայով