Նոր օրենսգրքով քվեատուփը հափշտակելու համար սահմանվում է 200.000 տուգանք

ընտրությունՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ի պատասխան այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան  Վադանյանի առաջարկին՝ ջենտլմենական համաձայնագիր ստորագրել, որ ընտրակաշառք չեն բաժանվի, նշեց, թե դեմ չեն նման առաջարկի բարի մղմանը, բայց շեշտեց, որ ոչ թե տղամարդավարի փաստաթուղթը պետք է ստորագրել,  այլ քրեական օրենսգրքով պատիժների խախտումները խստացնել:

ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ պատգամավորը նշեց, որ առաջարկվող Ընտրական օրենսգրքի նախագծով ընդհակառակն է տեղի ունենում՝ այս խախտումները քրեական հարթությունից տեղափոխվում է վարչական իրավախախտման դաշտ:

«Եթե խորն ուսումնասիրեք, թե ինչ է ընդունվել ԱԺ-ի կողմից, ապա կտեսնեք, որ ասում է, եթե քվեատուփը հափշտակես, կեղծիք չկատարելու նպատակով, ապա վարչական տուգանք է սահմանվում՝ 200 հազար դրամ։ Ի՞նչ է քվեատուփը գողանում ես, որ տանես հետը նկարվե՞ս»,-հարցրեց նա:

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով