Նոր քաղաքական կոալիցիա Հովիկ Աբրահամյանի դեմ

Աբրահամյան-հովիկԱվարտվեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և ինչպես օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել՝ հանրության դժգոհության ալիքը պետք է ուղղել դեպի կառավարության ղեկավարը:
Եվ հա 2016 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հստակ երևաց, թե ովքեր են հետևելու Սերժ Սարգսյանի հորդորին: Իհարկե ՀՀԿ-ն չի կարող դեմ խոսել իր կուսակցությանը ներկայացնող կառավարությանը և այստեղ է, որ օգնության են գալիս ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Այս երկու կուսակցությունները արդեն իսկ հայտարարել են, որ դեմ են 2016 թվականի բյուջեի նախագծին, քանի որ որևէ դրական բան չեն տեսնում:
Ահա այս երկու ուժերն են, որ ըստ մեր տեղեկությունների քաղաքական կուլիսային կոալիցիա են կազմել ընդդեմ Հովիկ Աբրահամյանի, իսկ այդ կոալիցիայի կնքահայրը Սերժ Սարգսյանն է՝ իր հայտնի ասուլիսով:

Դիտվել է 493 անգամ
 


Այս թեմայով