Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ. ԱՆ

d76b5edbd1aa045545690226619cf93f08a2c32cՌԴ Ուզլովսկ քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:

Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով