Նոր տարվա գիշերը սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է եղել. ՊՆ խոսնակ

6DAEA6D4-9617-4A97-9700-F0850B3A0EE7_mw1024_s_nԱմանորի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Որոշակի կրակոցներ հնչել են, սակայն համեմատաբար կայուն է իրավիճակը սահմանին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցներ եղել են, բայց իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

 


Այս թեմայով