Նոր Սահմանադրությամբ հնարավոր կլինի «геморрой» բուժել

5-11_0Սահմանադրկան բարեփոխումները ՀՀԿ-ականները դարձրել են  բոլոր ցավերի դարման: Քաղաքացու ամեն բարձրացրաց խնդրին ի պատասխան ՀՀԿ-ականները ասում են,  եթե Սահմանադրությունը փոխվի մեր բոլոր խնդիրների լուծումները կգտնվեն: Ցավալի է, սակայն նման մեկնաբանություն օգտագործում է նաև երկրի ղեկավարը: Վերջերս նախագահի կեցավայրի մոտ էին հավաքվել Երևան քաղաքի մի խումբ բնակիչներ, որոնք ապօրինաբար զրկվել էին իրենց տներից: Քաղաքացիների բողոքին ի պատասծան Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Սահմանադրությունը փոխելով կլուծվեն նաև այդ խնդիրները: Քաղաքացիներից մեկը ի հակադարձում Սերժ Սարգսյանի ասաց.«Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը» :  Սա հիրավի շատ ճիշտ պատասխան էր Սերժ Սարգսյանին և գործող համակարգին և իրականում մենք ոչ թե Սահմանադրություն փոխելու, այլ իշխանություն փոխելու կարիք ունենք:

Հ.Գ. Եթե այսպես շարունակվի, ապա ՀՀԿ-ական բժիշկներն էլ իրենց թերությունների համար  կմեղադրեն գործող Սահմանադրությանը և կհայտարարեն, որ նոր սահմանադրությամբ հնարավոր կլինի նաև  բուժել հիվանդներին, հնարավոր կլինի բուժել նաև «геморрой»:

 

Դիտվել է 203 անգամ
 


Այս թեմայով