Նոր Սահմանադրությամբ «հետևին ձեռ տալը» կհամարվի մարդու հիմնարար իրավունք

գեներալ-ՄանվելԵրեկ ուշագրավ հայտարարություն է արել Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա հիշելով իր հոր՝ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապվող սկանդալը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող իրեն օրենքից վեր դասել. «Ես չեմ լսել, որ Մանվել Գրիգորյանը ծեծի է ենթարկել Էջմիածինի նախկին քաղաքապետին, հակառակը` ես լսել եմ, որ նման բան չի եղել»,-ասել է  Կարեն Գրիգորյանը:

«Ես կարող եմ ասել, որ օրենքը ամենաբարձր մարմինն է, օրենքից բարձր այլ բան գոյություն չունի: Ոչ մեկ իրավունք չունի օրենքից դուրս իրեն դասի: Սա նորմալ երեւույթ է ու տենց էլ պիտի լինի, ես սա միայն կարող եմ ասել»,-իր խոսքը եզրափակել է  Կարեն Գրիգորյանը:

Այն որ ոչ ոք օրենքից վեր չէ դա հասկանալի է և շատ լավ է, որ հարգելի քաղաքապետը հիշում է դրա մասին: Սակայն շատ կարևոր է, որ նա հետևի իր հոր ելույթներին և հասկան, թե այդ հրապարակային ելույթները որքանով են համապատասխանում օրենքի տառին: Իսկ եթե հետևել է պարոն քաղաքապետը հարգարժան գեներալի ելույթին, ապա կստացվի, որ «հետևին ձեռ տալը» քաղաքապետի համար օրենքի շրջանակում է: Իսկ գուցե «հետևին ձեռ տալը» նոր սահմանադրությամբ արդեն ընդունված պրակտիկա է:

Դիտվել է 297 անգամ
 


Այս թեմայով