Նոր պաշտոնանկումներ և նշանակումներ

Հովիկ ԱբրահամյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության gov.am կայքում: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։

Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Դիտվել է 603 անգամ
 


Այս թեմայով