Home » ՄԱՄՈՒԼ » Նոր պաշտոնանկություն

Նոր պաշտոնանկություն

Aram-Harutyunyan1«ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, հնարավոր Է, առաջիկայում պաշտոնանկ արվի և այլևս նոր պաշտոնի չնշանակվի։ Նրա պաշտոնանկության համար կարող Է հիմք դառնալ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Բանն այն Է, որ բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ Արամ Հարությունյանի՝ ՀՀ Կոտայքի մարզպետ աշխատելու շրջանում տեղի սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցները պետական բյուջեի միջոցները, մեղմ ասած, վատնել են։

Իհարկե, ՎՊ-ի ստուգումներից հետո հայտնաբերված խախտումներով գրպանված գումարները գործող մարզպետի՝ Կարո Գուլոյանի միջամտությամբ վերադարձվել են պետբյուջե, սակայն, ըստ լուրերի, այդքանով խնդիրը չի լուծվել, քանի որ կատարված հանցանքը շատ ավելի մեծ Է։ ՋԿ պետի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ Արամ Հարությունյանն իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը որպես հիմարություն Է որակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 942 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy