Նոր պաշտոնանկություն

նուբարաշենPolitik.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի  պետ Ռուբեն Ստեփանյանին ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն  ազատել է  աշխատանքից: Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ նախարար Արփինե Հովհաննիսյանը արդեն իսկ ստորագրել է նրա ազատման դիմումը: Նոր պետի պաշտոնական նշանակումը կլինի մայիսի 10ին: Թե ով կփոխարինի Ռուբեն Ստեփանյանին առայժմ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:

 

Դիտվել է 602 անգամ
 


Այս թեմայով