Home » ՄԱՄՈՒԼ » Նոր պաշտոնանկություն ոստիկանությունում

Նոր պաշտոնանկություն ոստիկանությունում

f4b7ba5e579fc961682f40a189ac950d«Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: «Ժողովուրդ»-ը փորձեց անձամբ Արմեն Հակոբյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Ճանապարհային ոստիկանության պետը, լսելով հարցը, պատասխանեց. «Որ իմանամ՝ ով կամ որտեղ է քննարկում հարցը, կպատասխանեմ: Ես նման տեղեկություն չունեմ եւ առաջին անգամ եմ նման բան լսում»: Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանը ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է անցած տարվա հուլիսին: Իսկ մինչ այդ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 3,077 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy