Նոր պաշտոնանկություններ

ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի հաջորդ օրը Բաղրամյան 26 հրավիրված բազմաթիվ պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական գործիչների մի մասի նկատմամբ Սերժ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել։
Ըստ ականատեսների, Սարգսյանն ընդգծված սառն է եղել մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնց պատասխանատվության տակ գտնվող համայնքներում «այո»–ն ցածր ցուցանիշ է արձանագրել կամ «այո» ապահովելու ընթացքում խախտումներն ու կեղծիքները մեծ աղմուկի պատճառ են դարձել։ Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի, կոնկրետ անձանց անգամ հայացքով է հասկացրել, որ խիստ դժգոհ է նրանցից։ Սույն վերաբերմունքը իշխանական շրջանակների ներկայացուցիչներին թույլ է տվել ենթադրել, որ առաջիկայում կադրային որոշ տեղաշարժեր են հնարավոր։ Ընդ որում, խոսքն առաջին հերթին մի շարք մարզպետների մասին է։ Իշխանական շրջանակներում կանխատեսում են, որ Երևանի մի քանի վարչական շրջանների ղեկավարներ նույնպես կարող են հրաժեշտ տալ զբաղեցրած պաշտոններին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 554 անգամ
 


Այս թեմայով