Նոր Նորքում գտնվող կաթսայատանը դի է հայտնաբերվել՝ ցեխակույտի մեջ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 4-ին, ժամը 20:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածում՝ չգործող կաթսայատան ներսում, դին ցեխակույտից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ցեխակույտից դուրս են բերել մոտ 60 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Այս թեմայով