Նոր-Նորքում բախում է հասունանում Դուբայի էդոյի ու Դմբուզ Հենդոյի թիմերի միջեւ

 ArmLur.am-ն հայտնել էր, որ 2017թ-ի նոյեմբերի 16-ին դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երեւանի Կռիլովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Կոնդի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Սիմոնյանը եւ Մառի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը:

Կատարվածի մասին «Ժողովուրդ» օրաթերթին նամակով տեղեկացրել էին ընթերցողները՝ հայտնելով, որ «նոյեմբերի 16-ին մեր բակում` Նանսենի 4 հասցեում կատարված դանակահարության դեպքի մասին: Հայտնում ենք ձեզ, որ դեպքի գլխավոր մեղավորը դանակահարվածներից Ռոբերտ Մանուկյանի հայրն է` Հենդո Մանուկյանը, որը ավելի շատ հայտնի է Դմբուզ մականունով: Այդ օրը երեկոյան մոտ 10 հատ «ՋԻՓ» տեսակի մեքենաներով գալիս են, հաշվեհարդար տեսնեն մեր բակի երեխաների հետ: Բանն այն է, որ Հենդո Մանուկյանի, նրա սանիկի եւ մեր բակի երեխաների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն: Այդ ժամանակ բակի տղաներից Չախկալը մոտենում է Հենդոյին՝ հույս ունենալով հարթել իրավիճակը, բայց Հենդոն ոչ սթափ լինելով՝ զենքով հարվածում է նրա դեմքին, որից հետո սկսվում է ծեծկռտուքը, ինչի արդյունքում դանակահարվում են այդ երեքը: Մինչեւ այսօր բոլորը հարցաքննվում են՝ բացի գլխավոր մեղավոր Հենդո Մանուկյանից»:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն` Հենդո Մանուկյանի (Դմբուզ Հենդո) որդուն դանակահարողի հայրը նույնպես բավականին հայտնի է: Նրան ճանաչում են որպես Դուբայի Էդո: Լուրեր են պտտվում, որ Մասիվում բախում է հասունանում Դուբայի էդոյի ու Դմբուզ Հենդոյի թիմերի միջեւ:
Նույն այդ լուրերի համաձայն` Հենդո Մանուկյանն ասել է, որ ինքն էլ 60 օրենքով գող կխառնի այդ պատմությանը: Թե ինչով կավարտվի այս սպասվող բախումը պարզ չէ, բայց փաստ է, որ Նոր Նորքի բակերից մեկում տեղի ունեցած այս վիճաբանության պատմությունը երկարել է ու դարձել անկանխատեսելի:

Այս թեմայով