Նոր նախարարները հայտնի են

arm146124040589.thumbՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր նախարարներ են նշանակվել:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ- 1054 –Ա հրամանագրով Լևոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար։

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:

Դիտվել է 498 անգամ
 


Այս թեմայով