Նոր մանրամասններ Պերմյակովի գործի վերաբերյալ

premՌուսական ռազմաբազայի տարածքը ՌԴ տարածք չի հանդիսանում, սակայն այնտեղ ռուսական օրենսդրության իրավազորությունն է գործում, -այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Գյումրու ողբերգական դեպքին:

Նրա խոսքով` դա կարգավորվում է 1997թ. երկկողմ պայմանագրով:
Ինչ վերաբերում է ռուս սահմանապահների գործողություններին, որոնք Պերմյակովին հանձնել էին ռազմաբազային, այդ հարցը եւս ուսումնասիրվում է, տեղեկացրեց Կոստանյանը:

Նրա փոխանցմամբ` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում երկու իրավազորություն կա:
«Ռուսական կողմը պարտավոր է Հայաստանի համապատասխան իշխանություններին հաղորդել զինված զինվորի դասալքության մասին»,-հայտարարեց Գլխավոր դատախազը: Ի պատասխան պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ արդյոք ռուսական կողմը պարտավո՞ր է դա անել, և կատարե՞լ է արդյոք իր պարտավորությունը, գլխավորդատախազը նշել է, որ պարտավոր էր, և արել է, թե ոչ՝ դեռ բացահայտվում է:

Միջադեպի վերաբերյալ Կոստանյանը հրաժարվեց մի շարք հարցերի պատասխանել:
«Գործի շրջանակներում ստուգվում են բոլոր վարկածները, քանի որ այն ինչ հիմա ես ասում եմ չի կարող վերջնական լինել, քանի դեռ գործը գտնվում է հետաքննության փուլում»,-նշեց Կոստանյանը:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով