Home » ՄԱՄՈՒԼ » Նոր մանրամասններ Անդրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի կյանքից

Նոր մանրամասններ Անդրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի կյանքից

վահան«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչպես արդեն գրել էինք՝ գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատող  Ռուզան Մարգունու բնակարանից 3850 դոլար գողանալու մեջ մեղադրվողը Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն է: Նկատենք, որ տուժող կինը ի սկզբանե իրավապահներից պահանջել էր Վահան Մարիտրոսյանին կալանավորել, սակայն նրա հայտարարություններին լուրջ չէին վերաբերել այնքան ժամանակ, մինչեւ որ երիտասարդն իր կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ փախավ Ադրբեջան: Եվ, ահա, Վահան Մարտիրոսյանի փախուստից երկու ամիս անց ՀՀ քննչական կոմիտեի քննիչները չնայած որոշել են մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ, այսինքն՝ հաստատված են համարում այն հանգամանքը, որ Ռուզան Մարգունու բնակարանից նա է գումար գողացել, սակայն միեւնույն ժամանակ քրեական գործի քննությունը կասեցվել է, քանի որ մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 547 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy