Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Նոր մանրամասներ Ստամբուլում հայաստանցիների ավազակային հարձակումից

Նոր մանրամասներ Ստամբուլում հայաստանցիների ավազակային հարձակումից

defaultՍտամբուլում տարեց հայ ամուսինների տան դեմ ավազակային հարձակման հետ կապված թուրքական մամուլը նոր մանրամասներ են հրապարակել։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Շիշլիում ապրող 85-ամյա Հակոբ Դեմիրջիի եւ Սեթա Այլա Դեմիրջիի տանը որպես հավաքարար աշխատող հայաստանցի կինը զանգահարել է Հայաստանում գտնվող իր բարեկամներին՝ հայտնելով, որ հիշյալ տանը մեծ քանակությամբ զարդեր ու գումար կան։ Հենց հավաքարարն էլ կազմակերպել է ավազակային հարձակում իրականացնողների մուտքը տարեց հայ ամուսինների բնակարան։

Նշվում է, որ տնից գողացել են 1 մլն լիրայի (350 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ զարդեր, 10 հազար ԱՄՆ դոլար եւ Հակոբ Դեմիրջիի ձեռքի ժամացույցը։

Թուրքական Milliyet-ը գրել է, թե ավազակային հարձակման մեջ կասկածվող հայաստանցիները տարբեր ժամանակահատվածներում են Թուրքիա մտել։ Կասկածյալներից ոմանք փետրվարի 5-ին են մտել Թուրքիա։  Ավազակային հարձակումից հետո Տրապիզոն մեկնած կասկածյալները ցանկացել են Վրաստանի միջոցով Հայաստան հասնել։

Նշվում է, որ արդեն ձերբակալվածները դատարան են տեղափոխվել։

Milliyet պարբերականն էլ նշել է ձերբակալված կասկածյալների անունները՝ Արթուր Ա., Արամ Է., Սերգեյ Է., Մարիանա Բ., Լիդա Է., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ. ։

Նյութի աղբյուրը՝ news.am:

Դիտվել է 544 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy