Նոր մանրամասներ Լեհաստանում վաճառքի հանված «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հարցից. «ՀԺ»

Զինվորի բաժին«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեհաստանի Բելսկո Բիալա խանութում հայտնված «Զինվորի բաժին» գրությամբ հայկական պահածոների հարցը Լեհաստանի դեսպանատունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել։ Մեր տեղեկություններով, դեսպանատունը նշված խանութին հարցում է արել, թե որտեղից է հայ զինվորի համար նախատեսված պահածոն հայտնվել այդտեղ, ով է նշված պահածոների մատակարարը։

Խանութից պարզաբանել են, որ տարբեր երկրներից ռազմական հագուստներ, տարբեր պարագաներ են ստանում, վաճառում։ Պահածոների հետ կապված հարցին ի պատասխան նշել են, որ դրանցից մեծ խմբաքանակներով չեն ստացել։ Ասել են, որ փոքր քանակով եղել է իրենց ստացած ուղեբեռների մեջ, և քանի որ իրենք հայերեն չեն հասկանում, չեն իմացել, որ դա վաճառքի ենթակա չէ։ Թե որն է այդ պահածոների սկզբնաղբյուրը, որ երկրից է Լեհաստան ուղարկվել պետք է պարզվի։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցով նորություն չկա, երբ լինի՝ կհրապարակի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,634 անգամ
 


Այս թեմայով