Նոր մանրամասներ Գեներալ Մանվելի և Էջմիածնի նախկին քաղաքապետի ընդհարումից

գեներալ-ՄանվելԹերթն անդրադարձել է երեկ «Հրապարակ» օրաթերում տպագրված այն լուրին, համաձայն որի Գեներալ Մանվելը դաժան ծեծի է ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին՝ կնոջ ու ներկայությամբ՝ գերլով.

 

«Մեզ հասած տեղեկություններով՝ եղել են փոխադարձ հայհոյանքներ: Մեքենայից իջել է գեներալ Գրիգորյանը և անձամբ արմունկով ծեծի ենթարկել նախկին քաղաքապետին, որի ձեռքերը ոլորած է եղել իր թիկնազորը: Որոշ տեղեկություններով՝ հաշվեհարդարը շարունակվել է նաև դեպքից հետո, երբ տաքսիով տուն հասած նախկին քաղաքապետին արդեն տանից են դուրս հրավիրել:

 

Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված Հրաչ Աբգարյանը հիվանդանոց չի դիմել, սակայն նրա մոտ բժիշկ է գնացել, քանի որ ծեծի արդյունքում շատ վատ վիճակում է եղել:
Ի դեպ՝ մամուլում բազմիցս է գրվել, որ գեներալ Մանվելը, շրջանցելով ոստիկանությանը, Էջմիածնում սեփական ճանապարհային կանոններն է սահմանել, որոնք ընդհանուր օրենքի շրջանակում չեն, և խստորեն պատժում է նրանց, ովքեր չեն ենթարկվում այդ կանոններին ու մեքենան կայանում են ՀՀԿ-ական պատգամավորի համար անցանկալի վայրում: Օրինակ՝ այս սեպտեմբերին նմանատիպ դեպք է կատարվել ԿԳ նախարարի վարորդի հետ, որին գեներալի մարդիկ կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքը, ու նախարարի վարորդը ենթարկվել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին մի քանի հարց ուղղեցինք այդ առթիվ:
– Պարոն Մկրտչյան, մամուլում մի քանի հրապարակում եղավԷջմիածնում ծեծի առթիվ, ինչո՞ւ որևէ բան չի ձեռնարկումոստիկանությունը:
– Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված, դա չի համապատասխանում իրականությանը:
– Սակայն մամուլում գրվել է, և մամուլի հրապարակումների հիմանվրա դուք կարող եք նյութեր նախապատրաստել: Բացի այդ, ՀրաչԱբգարյանը մամուլում չի հերքել, որ իրեն ծեծի են ենթարկել:

 

– Մենք դեռևս մամուլում նման բան չենք հայտնաբերել, ուղղակի մամուլի գրածով ստուգումներ ենք իրականացրել, պարզել ենք, որ չի համապատասխանում իրականությանը: Օպերատիվ հարցումներ ենք կատարել տարածքում, էնտեղ որտեղ նման բանի մասին խոսվում է, դեպքի հետ կապված հարցումներ ենք արել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: Եթե կան նման փաստեր, կարող են մեզ մոտ հաղորդում տալ, մենք կզբաղվենք: …Հրաչ Աբգարյանն ասել է, որ նման դեպք տեղի չի ունեցել:

 

– Գեներալ Մանվելն է՞լ է ասել, որ նման բան չի եղել:

 

– Այո, մենք հարցումներ ենք արել քաղաքացիներից, ժողովրդից, համապատասխան մարդկանցից, ում մասին որ նշվում է, նման փաստ չի արձանագրվել:

 

– Կոնկրետ պատգամավորին հարցրե՞լ եք, որովհետե ասվում է, որ նաանձամբ է հարվածել նախկին քաղաքապետին:

 

– Հարգելիս, ես ասացի՝ ստուգում ենք արել, բանավոր հարցումների արդյունքում նման դեպք տեղի չի ունեցել: Եթե կա տուժող, կարող են դիմել ոստիկանություն, մենք օրենքով նախատեսված կարգով քննություն կիրականացնենք:

 

Մանրամասները՝ <Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 263 անգամ
 


Այս թեմայով