Home » ՄԱՄՈՒԼ » Նոր մանրամասներ՝ դիրքերում հայ զինվորի մահից

Նոր մանրամասներ՝ դիրքերում հայ զինվորի մահից

arm13831075954Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում սպանված Խաչատուր Խաչատրյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ զինվորի սպանությունը ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում իրավիճակը բավական լարված է եղել: Այդ օրերին հայկական սահմանին ադրբեջանցիները կրկին փորձել են սադրանքներ հրահրել, ինչի համար հրամանատարները զինվորներին կոչ են արել առավել զգոն լինել:

Ավելին, երբ ժամկետային զինծառայող Տիգրանը կրակել է սահմանից եկող ոտնաձայների ուղղությամբ, ուրախ շտապել է իր զինծառայող ընկերներին ասելու, թե թշնամուն սպանել է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն իր ընկերն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Հակոբյանի մայրը՝ Էվելինան, ասաց, որ իրենց նույնպես նման տեղեկություններ են հասել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 112 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy