Home » ՄԱՄՈՒԼ » Նոր ճգնաժամի շեմին. «ՀԺ»

Նոր ճգնաժամի շեմին. «ՀԺ»

Դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս«Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային շուկաները կրկին ցնցվում են: Բորսաներում ապրանքների գները կտրուկ տատանումներ են արձանագրում, ինչը հեղինակավոր վերլուծական կենտրոններին ստիպում է վիճակը վտանգավոր գնահատել:

Մասնավորապես հուլիսի 1-ից անընդմեջ նվազում է նավթի գին, որն այս ընթացքում էժանացել է 2 դոլարով, և երեկ մեկ բարելի դիմաց հասավ 47 դոլարի: Ամսի 1-ից նվազում է նաև պղնձի գինը: թե մեկ շաբաթ առաջ պղնձի մեկ տոննան գնահատվում էր մոտ 4900 դոլար, ապա երեկ այն կազմեց ընդամենը 4755 դոլար: Այս երկու ապրանքների գների փոփոխություներն էլ ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Այս տատանումների խորքային պատճառները, ըստ վերլուծաբանների, բավականին վտանգավոր են:

Օրինակ՝ JPMorgan վերլուծական կենտրոնը երեկ հրապարակած զեկույցում կանխատեսում է, որ սեպտեմբերից նավթի գները կսկսեն էականորեն նվազել, իսկ այլ վերլուծաբաններ, հաշվի առնելով ոսկու աննախադեպ թանկացումը և դրան զուգահեռ դոլարի արժեվորումը, կանխատեսում են համաշխարհային նոր ճգնաժամ: Ինչպես ցույց է տալիս փորձը, դրանից ամենաշատը տուժած երկրների շարքում լինելու է Հայաստանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 149 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy