Նոր հորիզոններ հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններում

Ինչպես և սպասվում էր դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև գնում են զարգացման և ամրապնդման հաստատուն ճանապարհով, քանզի այս գործին ձեռնամուխ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ահա այս օրերին հենց Գագիկ Ծառուկյանի հրավերով է, որ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության պատվիրակությունը, որը ղեկավարում էր Բրիտանիայի տրանսպորտի նախարար, լորդերի պալատի անդամ Մարտին Քալանանը։ Վերջիններս Հայաստանում արդեն երկրորդ անգամ էին։

Նրանք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ևս այստեղ էին, և, ինչպես հիշում ենք, իրենց աջակցությունը հայտնել էին ընտրությանը մասնակցող «Ծառուկյան» դաշինքին՝ տեսնելով այն մեծ ժողովրդականությունն ու վստահությունը, որ վայելում էր դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

Հետագայում Պահպանողական կուսակցության և անձամբ լորդ Քալանանի հրավերով փոխադարձ այցով մեծ Բրիտանիա մեկնեց Գագիկ Ծառուկյանը, որտեղ արժանացավ ջերմ ընդունելության։ Բրիտականական իշխող կուսակցության վերնախավը իր ցուցաբերած վերաբերմունքով փաստեց, որ անչափ բարձր է գնահատում այն քաղաքական ճանապարհը, որ անցել է ԲՀԿ-ն նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման ճանապարհին։
Դեռևս Անգլիայում արդեն իսկ պարզ էր, որ այս ամենը հայ-բրիտանական հարաբերությունները մի նոր մակարդակի վրա բարձրացնելու քայլ է ու նախասկիզբ։ Եվ իհարկե հաջողված սկիզբը ունեցավ նաև հաջող շարունակություն։

Քաղաքական երկար ճանապարհ անցած պահպանողական կուսակցությունը, որի ներկայացուցիչներն են եղել նաև Ուինսթոն Չերչիլն ու Մարգարետ Թետչերը, Հայաստանում իրենց թիվ մեկ գործընկեր ու քաղաքական դաշնակից են համարում հենց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։Վերջինս գուցե զիջում է իր երկարակեցությամբ բրիտանական կուսակցությանը, բայց կարողացել է դառնալ այս մեծ ընտանիքի անդամ, որը ոչ միայն կերտում է Հայաստանի երկրորդ հանրապետության քաղաքական պատմությունը, ոչ միայն ժողավրդավարությունը իրողություն դարձնելու համար անում է ամեն բան, այլև նախընտրում է համագործակցություն նման հեղինակավոր և փորձառու կառույցների հետ։ Այս ամենը նոր հորզոններ է բացում ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերություններում, այլև՝ մեր երկրի արտաքին դիվանագիտության պատմության մեջ։

 


Այս թեմայով