Նոր համակարգը կբացառի վնասների ձեւավորումը ՀԷՑ-ում

ervand-zaxaryan1-600x399էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ /մինչև 2036 թվականը/ զարգացման ուղիները» ծրագրի շնորհանդեսին տեղեկացրել է, որ 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում դրվել է էլեկտրական էներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը կբացառի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ֆինանսական վնասների ձևավորումը: Համակարգում վերահսկողության մեխանիզմն անմիջապես կարձագանքի շեղումների ժամանակ: Մշակվել են նաև էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը և կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում կբերի բաշխիչ ցանցերում 1,5-2 տոկոսով կորուստների նվազմանը:

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով