Նոր հաղորդակցություն. առաջնագծում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր

arcax-sahman-1Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 


Այս թեմայով