Նոր Կյանք գյուղում, հաղթել է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն

Գարիկ ՍարգսյանԵրեկ՝ սեպտեմբերի 18-ին 300-ից ավելի համայնքների թվում Արարատի մարզի Նոր կյանք գյուղում անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններին, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը` ստանալով 467 քվե:

Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե:

Հիշեցնենք, որ այս գյուղում ևս պաշտոնական քարոզարշավն անցնում է ր բավականին թեժ մթնոլորտում, և ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Նոր Կյանքի հանրահավաքին, հայտարարել էր, որ այս ընտրության ամենակարևոր իմաստն այն է, որ առաջին անգամ թեկնածու է առաջադրվել գործող գյուղապետի դեմ՝«այս վիճակներից ազատվելու համար», որ այլընտրանքը տրված է, ընտրությունը տրված է և ընտրությունը Նոր Կյանքի ժողովրդինն է:

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով