Նոր կարգ ենք ընդունում. դեղերի գնի իջեցում կլինի. Առողջապահության նախարար

Այսօր կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում:

«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», — ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի:

Նա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով: Թորոսյանը նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են:

Անդրադառնալով ոլորի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը՝ Թորոսյանը նկատեց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են:

«Այն, ինչ հիմա կասեմ, վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձացումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլորն արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ամսվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», — ասաց Թորոսյանը:

 

Այս թեմայով