Նոր կասկածյալ է հայտնվել Սկրիպալի գործում

«Աէրոֆլոտի» ավիաչվերթի, որով Յուլյա Սկրիպալը Մոսկվայից Լոնդոն է ժամանել, մի ուղևորի կասկածում են Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպին մեղսակից լինելու համար, էլեկտրոնային տարբերակում այս մասին հայտնել է Լոնդոնի Daily Mail թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարությունում բարձրաստիճան մի աղբյուրի:

Ինչպես նշում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է «Աէրոֆլոտի» AFL2570 չվերթին (սովորաբար խոշորագույն ավիափոխադրողի չվերթները նշվում են SU տառերով), որը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջք է կատարել մարտի 3-ին բրիտանական ժամանակով 14:32-ին: Ինչպես պնդում Է թերթը, ուղևորը, որը ժամանել է այդ ավիաչվերթով, Մեծ Բրիտանիայի տարածքում մնացել է ընդդաենը մի քանի ժամ, իսկ այնուհետև կրկին մեկնել է Մոսկվա: Այդ այցի կարճատևությունն էլ հարուցել է Բրիտանիայի իշխանությունների կասկածանքները հիշյալ անձի ուղևորության նպատակների հարցում:

Այս թեմայով