Home » ՄԱՄՈՒԼ » Նոր կառուցվող շենքը Վիգեն Սարգսյանինն է

Նոր կառուցվող շենքը Վիգեն Սարգսյանինն է

231579371381983736Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում «բազմապրոֆիլ շենք» կա­ռուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների «բացահայտման», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ արդեն մի քանի ամիս է տարածքի բնակիչները ոտքի են կանգնել և պայքարում են իրենց իրավունքնե­րի ոտնահարմամբ կառուցվող հյուրանոցի դեմ՝ այս ընթացքում ենթարկվելով կարմիր բերետավորների կողմից ահաբեկումների, թաղային խուլիգանների կողմից սպառնալիքների, ոստիկանության հետ քաշքշոցների:

Նրանց անհեթեթ հարցաքննություն­ների պատրվակով շարունակ հրավիրվում են ոստիկանություն: Բնակիչներն այլևս վստահ են, որ այս ամենը հրահանգավորվում է Բաղրամյան 26- ից:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

Դիտվել է 319 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy