Նոր կառավարություն եք, բայց աշխատում ենք հին ոճով

հեղինեԱԺ-ում այսօր նախքան Հարկային օրենսգիրքը 2-րդ ընթերցմամբ կդրվեր քվեարկության, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ չնայած ձևավորվել է նոր կառավարություն, բայց այն աշխատում է հին ոճով:

Այն է՝ կարևորագույն նախագծերը, կոնկրետ ԱԺ-ի 80 տոկոսի հետ առնչություն ունեցող Հարկային օրենսգիրքն առանց նորմալ կարդալու, քննարկելու, «շըփ-թըփ» ռեժիմով քվեարկելը:

«Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է նախագիծը, որը հաստափոր է և բավականին փոփոխություններով: Եվ այն պետք է քննարկման առարկա դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների կողմից, այլև մեծ ու փոքր բիզնեսմենների կողմից: Ստացվում է այնպես, որ ձևավորվել է նոր կառավարություն, բայց մենք աշխատում ենք հին ոճով։ Բերել այստեղ փաստաթղթեր, այն էլ՝ Հարկային փաթեթը, որն այստեղ նստածների 80 տոկոսի հետ առնչվում է, բայց չեն էլ հասցրել կարդալ»,-ասաց նա:

Ամփոփելով՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարանը նորից կանգնած է կոտրած տաշտակի առջև: ՕԵԿ-ն այս պայմաններում քննարկված հարկային փաթեթին դեմ է քվեարկելու:

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով