Նոր դավադրություն. Ռուսաստանը Ադրբեջանին կմատակարարի նոր «Смерч» և «Панцирь»

imagesՌուսական «Известиa» պարբերականը իր ծավալուն հոդվածում անդրադարձ է կատարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին և հղում կատարելով իր աղբյուրներին մանրամասններ ներկայացրել: Պարբերականը նշում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել մի շարք ծանր համակարգերից, որպեսզի դրա փոխարեն մատակարարվի անհրաժեշտ զինամթերք:

Պարբերականը հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին նշում է, որ բացի Կասպից ծովի անվտանգության վերաբերող հարցերից ՌԴ պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկվել է նաև րցախի հարցը: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարել այնպիսի զենքերի հրթիռներ, որոնց քանակը էականորեն նվազել է Արցախի հետ քառօրյա պատերազմի ժամանակ:

Նախատեսվում է մատակարարել «Смерч» համակարգի հրթիռներ, իսկ նախապես կնքված պայմանագրով մատակարարվելիք БМП-3 -ի փոխարեն կմատակարարվի նոր «Смерч» համակարգ, որը ավելի էֆեկտիվ է մարտական գործողությունների ժամանակ: Ադրբեջանը նաև կարող է հետաքրքրված լինել նոր «Панцирь» համակարգով, որը ևս կմատակարարվի անհրաժեշտության դեպքում:

 


Այս թեմայով