Նոր բացահայտումներ «Տույ»-ի գործով. Քրեական հեղինակությունը շրջափակվել է «զակազի» գնալուց

ca0bff46d725b95cad29f83410215aa5Սպանված հեղինակության մտերիմներին եւս վտանգ է սպառնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից:

Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին եւս վտանգ է սպառնում: Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել եւ բերման են ենթարկել` «զակազի» գնալու ճանապարհին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 295 անգամ
 


Այս թեմայով