Նոր Արեշի 34-րդ փողոցում դանակահարություն է տեղի ունեցել. տուժածը հիվանդանոցում մահացել է

231637521384675964ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված մարդ են տարել «Էրեբունի» Բ/Կ, որտեղից ժամը 20.40-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մոտ 50 տարեկան անհայտ տղամարդու, և ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը «Էրեբունի» Բ/Կ-ում մահացել է:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ստացված օպերատիվ-տեղեկություններն իրացնելիս, ժամը 23.00-ին, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, Նոր Արեշիի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է իր վաղեմի ծանոթ Ե. Ապանյանի հետ և իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, որից հետո դիմել է փախուստի:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել, առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմեն Մ.- ձերբակալված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով