Նոր ազատում և նշանակում

4888196Տիգրան Բարսեղյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ ասվում է. « Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:

 


Այս թեմայով