«Նորֆոլկ»-ի տնօրենը պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։ Հայտարարվեց, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։

Ունանյանը հրապարակավ խոստացավ վճարել նախ 3, ապա 1.5 միլիոն։ ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ տեղեկացրեց, որ Ունանյանը վերադարձրել է այնքան գումար, որքան խոստացել էր։ Այսինքն՝ սպասում են, որ դեռ 2.5 միլիոն էլ վճարի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache