Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով հրամանատարներ են ձերբակալվել

default (2)«Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք:

Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ:

Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ կազատեն: Ցուցմունքներում մեղադրյալները հետաքրքիր մանրամասներ են պատմել իրենց ծրագրերի, ֆինանսավորման և «թիկունքի» վերաբերյալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 193 անգամ
 


Այս թեմայով