«Նորք» հոգեբուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի: Ահռելի տարածքը՝ շենք-շինություններով, հողատարածքով, սպասարկելու է բուքմեյքերական ընկերությանը: Նշենք, որ սեպտեմբերին Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո կառավարությունը կարճ ժամանակում վաճառեց ազատված տարածքը:

Արդեն տարեվերջին կառավարությունը շենք-շինությունները վաճառքի ձևով օտարեց «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Գույքի գնահատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երևան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2 770 հեկտար է: Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով