«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից կալանավոր է փախուստի է դիմել

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել.

«Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 30-ամյա ԹԵԼՄԱՆ ԱՐՇԱԿԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1 կետով, 329 հոդվածի 1 մասով և 324 հոդվածի 1 մասով: Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:»

 


Այս թեմայով