Նորատուսցի Արան գրավի դիմաց ազատ արձակվեց

Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Այս տեղեկությունը  հաստատել են  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։

Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։ Բանդուրյանը 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակել կալանքից։

Այս թեմայով