Home » ՄԱՄՈՒԼ » Նոտարների որակավորման «ծիխարի» քննություն է անցկացվել. «հաղթողների» ցանկում Հովիկ Աբրահամյանի եղբոր հարսն է. «Հրապարակ»

Նոտարների որակավորման «ծիխարի» քննություն է անցկացվել. «հաղթողների» ցանկում Հովիկ Աբրահամյանի եղբոր հարսն է. «Հրապարակ»

c6eceff21bdbf6c0ff42e922ecd3e85f-472x265«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, և լրագրողները կարող էին առցանց հետևել քննություններին։ Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը։ Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը։ Ասում են՝ առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք ևս պատահական մարդիկ չեն։ Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում Է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում՝ նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում հարցազրույցն Է նախարարի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 182 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy