Նովոյի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

Ստորև ներկայացնում ենք 1999 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ն.Ամբարյանը:

Ցուցմունք եմ տալիս այն մասին, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին սովորականի պես ԱԺ եմ եկել առավոտյան, մասնակցել եմ նիստին օրը չորեքշաբթի էր և պետք է լիներ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխան, այդ նիստը սկսվեց ժամը 1620-ին և հենց այդ ժամին էլarm137018227879

գ.թ.89 հ. երես

ես մտել եմ դահլիճ, ու նստել եմ իմ տեղում, այսինքն 9-րդ շարք տեղ 8. իմ աջ կողմում նստած էր պատգամավոր Գևորգ Դավթյանը, որը նստած էր մեկ նստարան առաջ, իսկ անմիջապես իմ հետևում գտնվող նստարանին մարդ չկար: Նիստին մասնակցում էր վարչապետ Վազգեն Սարգսյանը և կառավարության անդամներ, վարչապետը նստած էր իր տեղում այսինքն նստարանի աջ կողմի 4-րդ շարքի առաջին կարգի 2-րդ նստարանին: Մոտավորապես 17 անց 20-ին երբ պատգամավորներից մեկի հարցին պատասխանում էր ՀՀ ֆինանսների նախարարը և ես ուշադրությամբ լսում էի նրան լսեցի բարձրաձայն հայհոյանք և միաժամանակ կրակոց ես նայեցի աջ, ձայների ուղությամբ և տեսա բաց գույնի անձրևանոցով, փողկապով, բարձրահասակ մի երիտասարդի, որը կանգնած էր վարչապետի շարքի դիմաց և կրակում էր իր ձեռքի ինքնաձիգից. ես նրան տեսա մի քանի ակնթարթ և այդ պահին հստակ չտեսա թե ում վրա էր կրակում, այդ պահին ես ինչպես նաև մյուս պատգամավորները թաքնվեցինք նստարանների տակ. ես պարկած տեղում շարունակում էի լսել կրակոցներ և հայհոյանքներ հիմնականում Վ.Սարգսյանի հասցեին: Ասեմ, որ առաջին կրակոցներից առավելագույնը 1 րոպե հետո. երբ մենք դեռ նստարանների տակ թաքնված էինք ես կարմիր նախասրահից լսեցի երկու մեկական կրակոց արդեն մի քանի ժամ անց ես պատգամավորներիցմեկից իմացա, որ կարմիր նախասրահում սպանվել է իմ ընկեր պատգամավոր Արմենակ Արմենակյանը և ենթադրում եմ, որ Ա.Արմենակյանը սպանվել է իմ լսած երկու կրակոցով: Ասեմ, որ հարցուպատասխանի նիստը սկսվելուց

գ.թ.90

Արմենակյանը դահլիճում էր և նստած էր իր տեղում կրակոցներից մոտավորապես 5րոպե առաջ նա դուրս եկավ աջ կողմի վերջին դռնից դեպի կարմիր նախասրահ և ընդհանրապես Ա.Արմենակյանը համարյա բոլոր նիստերի ժամանակ դուրս էր գալիս նախասրահ ծխելու և հիմնականում ես նույնպես նրա հետ դուրս էի գալիս և այս անգամ նույնպես տեսնելով որ նա դուրս եկավ սպասում էի որ ֆինանսների նախարարը ավարտի իր խոսքը, որ ես նույնպես դուրս գամ Արմենակյանի հետ ծխելու: Ասեմ, որ կատարված հարձակումից առաջ նախագահությունում նստած էին Կ.Դեմիրճյանը և Յու.Բախշյանը: Նիստի սկզբում նախագահությունում նստած էր նաև Ռ.Միրոյանը, սակայն չեմ հիշում թե նա երբ դուրս եկավ դահլիճից: Առաջին կրակոցներից մոտավորապես 1-2 րոպե անց հանցագործները մեզ ասացին որ նստենք մեր տեղերում և մեզ ոչինչ չի սպառնում, և մենք բարձրացանք ու նստեցինք մեր տեղերը: Տեղումս նստելուց հետո ես նկատեցի, որ դահլիճի մեջ մարդիկ են վազում և իմ կարծիքով շարունակում էին կրակել, որոշ ժամանակ անց ես կողմնորոշվեցի և տեսա, որ հանցագործները 5 հոգի են, նրանցից մեկը բարձրահասակ երիտասարդ էր , բաց գույնի անձրևանոցով և փողկապով նա առաջինն էր մտել դահլիճ և կարծես նրա ձեռքին կար խզակոթը կարճ ինքնաձիգ, ինչպես հետո իմացա դա Կարեն Հունանյանն էր, մյուսը ավելի ցածրահասակ էր սև գույնի կաշվե բաճկոնով դա Նաիրին էր ես նրա ձեռքին տեսա ատրճանակ բավականին մեծ զենք էր ենթադրում եմ, որ

գ.թ.90 հ. երես

TT տեսակի ատրճանակ էր, 3-ը նույնպես բաց գույնի անձրևանոցով էր, բարձրահասակ, միջին տարիքի նրա ձեռքին նույնպես կար կոթը կարճ ինքնաձիգ. չորրորդը մի փոքր ճաղատ էր սև վերնաշապիկով սրա ձեռքին որքան հիշում եմ AKC տեսակի ինքնաձիգ էր, 5-րդը ավելի ցածրահասակ էր բեխեր ուներ, դա Էդոն էր նրա ձեռքին ես զենք չեմ տեսել, կամ ավելի ճիշտ մի պահ ատրճանակ եմ տեսել նրա մոտ: Ասեմ, որ իմ նկարագրած հանցագործների ղեկավարը իմ կարծիքով Նաիրին էր որովհետև նա էր ցուցումներ տալիս մնացածին և ընդհանրապես նրա վարքագիծը այդ մասին էր խոսում: Ասեմ, որ իմ կարծիքով հանցագործները բոլորն էլ իրենց գործողություններում շատ վարժ էին. նպատակ ունեին գլխատել մեր երկրի ղեկավարությունը և հեղափոխություն կատարել երեք տարի արտագաղթ են անում, որ վատ է ապրում ժողովուրդը, երեխաները կոշիկ չունեն բայց տպավորությունը այնպիսին էր, որ դրանք անգիր արած բառեր են և նրանք դերասաններ: Արդեն բավականին ժամանակ անց երբ մեզ թույլատրեցին քայլել դահլիճում ես գնացի դեպի բեմ և նոր միայն տեսա, որ սպանված են ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը: Նա նստած մնացել էր իր տեղում մի կողմի թեքված, Կարեն Դեմիրճյանը և Յուրի Բախշյանը ընկել էին բեմի վրա, տեսա, որ սպանված են նաև Լեոնարդ Պետրոսյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը: Ասեմ, որ որոշ ժամանակ անց երբ ցանկանում էի գնալ զանգելու տեսա, որ դահլիճից դռնով III հարկ տանող աստիճանների ներքևի մասում ընկած է Ռ.Միրոյանը բայց ես չեմ ընկալել թե նրան ով և երբ է սպանել:

Ամբողջական նյութը այստեղ

 


Այս թեմայով