«Նովիչոկ» նյութից թունավորված բրիտանացի կինը մահացել է

Բրիտանական ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 30-ին «Նովիչոկ» անվամբ հայտնի նյարդապարալիտիկ նյութի ազդեցության հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնված կինը մահացել է։

Ոստիկանությունը նշում է, որ այս մահը որպես սպանություն է հետաքննում։

Նշենք, որ այս նյութի ազդեցության հետևանքով 2018-ի մարտին թունավորվել և երկար ժամանակ հիվանդանոցում են գտնվել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուսրտը՝ Յուլիան:

Նոր միջադեպը տեղի է ունեցել Էյմսբյուրի ավանում, որը գտնվում է Սկրիպալի բնակության վարյից՝ Սոլսբերիից ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա:

Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ «սարսափած և ցնցված է»:

Այս թեմայով