«Նոյեմբերի 5»֊ի գործով ազատազրկման դատապարտած Վարդան Վարդանյանի ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի

«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, Շանթ Հարությունյանի ընկեր, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի խափանման միջոցը կիսաբաց ռեժիմից փոխվել է բաց ռեժիմի. այսօր նրան մեկ ամիս ժամկետով արձակուրդ է տրվել և Վարդանյանը կարող է այդ արձակուրդն անցկացնել տանը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլին, իր բացակայության պայմաններում, որոշում է կայացրել մերժել իր պաշտպանյալին պայմանական վաղակետ ազատ արձակելու դիմումը։ Այդուհանդերձ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ղեկավարի որոշմամբ Վարդանյանին արձակուրդ է տրվել։

Վարդանյանի պատժի կրման վերջնաժամկետը լրանում է նոյեմբերին։

Այս թեմայով