Նոյեմբերի 3-ին և 4-ին Երևանում կկայանա «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ՖԲՀ,

Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ այս տարի նոյեմբերի 3-ին և 4-ին Երևանում կկայանա «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի աշխարհի 16-րդ առաջնությունը:

Առաջնությանը մասնակցելու է 65 թիմ 26 երկրներից, ընդհանուր առմամբ 400 մասնակից:

Առաջին անգամ «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպվեց 2016 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:

ՀՀ կառավարությունը հետևականորեն սատարում էր Հայաստանում ինտելեկտուալ շարժման զարգացմանը: Պետության աջակցությունը հայկական թիմերի և Հայաստանի ինտելեկտուալ շարժման համար չափազանց կարևոր էր:

Վստահ եմ, որ լայնածավալ այս միջոցառումը կնպաստի Հայաստանի ինտելեկտուալ և մշակութային բրենդի առաջխաղացմանը: Այս տեսանկյունից դժվար է գերագնահատել նախագծի նշանակությունը: Առաջնությունը կազմակերպվելու է “ԼՈՒՅՍ” հիմնադրամի, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ և ՌՈՍԱՏՈՄ ընեկրությունների աջակցությամբ:

Հավելեմ, որ առաջնության անցկացումը Երևանում մեր յուրօրինակ նվերն է սիրելի մայրաքաղաքի 2800-ամյակի կապակցությամբ»:

Այս թեմայով