Նոյեմբերի 21-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Կառավարությունը խորհրդարանին առաջարկեց նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ: Նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Արտահերթ նիստի օրակարգի հարցերն են. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ղրղըզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին», ««2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «2019 թվականի պետական բյուջեի մասին» և այլ նախագծեր։

 

Այս թեմայով