Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյանը` առաջիկա զորահավաքի լուրերի մասին

Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյանը` առաջիկա զորահավաքի լուրերի մասին

Արծրուն-ՀովհաննիսյանՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն:Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է լինելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»:

Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղաադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Իսկ թե որն է պատճառը Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք մշտական են վերջին օրերին:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ մարտական ակտիվ գործողություններից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է:

Դիտվել է 832 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy